211652_close_icon

Անչելոտին հրաժարվեց գլխավորել Իտալիայի հավաքականը

views-count5102 դիտում article-date 18:05 18-11-2017
«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հրաժարվեց Իտալիայի հավաքականը գլխավորելու առաջարկից: 58-ամյա մասնագետի հետ վերջին օրերին բանակցություններ էր վարում երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը: Անչելոտին մերժել է գլխավոր մարզիչ դառնալ, քանի դեռ իտալական ֆուտբոլում բարեփոխումներ չեն իրականացվել: Հիշեցնենք, որ Ջամպիերո Վենտուրան հեռացվեց իտալական ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, չկարողանալով նվաճել ԱԱ-2018-ի ուղեգիր:

Նմանատիպ նյութեր