211652_close_icon
views-count3091 դիտում article-date 16:29 18-11-2017

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Նոյեմբերի 18-ին, ժամը 06:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան Առինջ թաղամասի 2-րդ միկրոշրջանի թիվ 2/5 շենքի 9-րդ բնակարանի վատառողջ քաղաքացին ընկել է բազմոցից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները՝ 1924 թ. ծնված Վ. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Նմանատիպ նյութեր