Մարադոնան հայտարարել է, որ ցանկանում գլխավոր Արգենտինայի հավաքականը
Լեգենդար ֆուտբոլիստ, Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ Դիեգո Մարադոնան հայտարարել է երկրի ազգային թիմը նորից գլխավորելու մտադրության մասին:
Մարադոնան այդ հայտարարությունն արել է Կրասնոդարում Խորխե Սամպաոլիի գլխավորությամբ Արգենտինայի պարտությունից հետո՝ Նիգերիայի հետ ընկերական խաղում (2:4):
«Եկեք եզրակացություն անենք: Ո՞վ է ամենաշատ հաղթանակները տարել: Ես բարկանում եմ, քանի որ տղաները կորցնում են հեղինակությունը: Բայց նրանք մեղավոր չեն: Ես ցանկանում եմ վերադառնալ», ասել է Մարադոնան:
57-ամյա Մարադոնան հրապարակել է աղյուսակ՝ Արգենտինայի հավաքականի մարզիչների արդյունքներով, որտեղ նա հաղթանակների լավագույն ցուցանիշն ունի՝ 75%:
Նշենք, որ Մարադոնան Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2008-2010 թվականներին: Նրա գլխավորությամբ թիմը 2010թ. աշխարհի առաջնությունում հասել է մինչև 1/4 եզրափակիչ: