Արգենտինայի հավաքականը մամուլին բոյկոտ է հայտարարել
2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլում Կոլումբիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո Արգենտինայի հավաքականն ամբողջ կազմով` ի դեմս թիմի ավագ Լիոնել Մեսիի, հայտարարել է լրագրողների հետ շփման դադարեցման մասին:
«Մենք որոշել ենք ալևս չշփվել մամուլի հետ: Մենք երկար ժամանակ մեղադրում էին, քննադատում, բացարձակապես չէին հարգում, բայց մենք լռում էին: Ցավում ենք, բայց մենք այլևս ընտրություն չունենք:
Հասկանում ենք, որ լրագրողներից շատերը կապ չունեն անհարգալից դրսևորումների հետ, սակայն մեզանից մեկի անձնական կյանքին միջամտելն արդեն կատակ չէ: Այդ իսկ պատճառով ենք մենք նման քայլի գնում», հայտարարել է Մեսին:
Նշվում է, որ Մեսին նկատի է ունեցել այն լուրերը, թե արգենտինացիների հարձակվող Էսեկիել Լավեսին թմրանյութ է օգտագործել, ինչը տարածվել էր արգենտինական լրատվամիջոցներում: