«Կինը՝ քաղաքական դաշտում»՝ դասընթաց երիտասարդ կուսակցականների համար. ծրագրում ներգրավվել են ՀՀ 8 կուսակցությունների կանայք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության մարզային կառույցների անդամները նախօրեին մասնակցեցին Կոնդրադ Ադենաուեր և Էդուարդո Ֆրեյ հիմնադրամների կողմից Երևանի Հայաթ Փլեյս հյուրանոցում կազմակերպվել էր Կանանց դասընթացին։
Ծրագրում ներգրավված էին Հայաստանի Հանրապետության 8 կուսակցությունների իգական սեռի ներկայացուցիչները։
Ծրագիրը միտված էր քաղաքական դաշտում կանանց գործունեության ճիշտ կազմակերպմանն ու արդյունավետ աշխատանքին։
Երկօրյա դասընթացի շրջանակներում հայ և հոլանդացի դասընթացավարները քննարկեցին կանանց դերն ու ներգրավվածությունը քաղաքական դաշտում, խոսեցին քաղաքական գործընթացների ժամանակ սպասվելիք խոչընդոտների, դրական ու բացասական կողմերի և դրանց կարևորության մասին։
Դասընթացավարները ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության կառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը և վերջին տարիների վիճակագրությունըը։
Միջազգային մասնագետները կազմակերպեցին քաղաքական սիմույլացիոն խաղեր և առաջադրանքներ՝ համապաստխան քաղաքական հմտությունների զարգացման նպատակով։