Հայաստանում կստուգվի կուսակցությունների գործունեությունը եւ կուսակցությունների ղեկավար մարմինների ունեցվածքը. News.am
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կստուգի կուսակցությունների գործունեության մասին հաշվետվությունը։ Այս մասին դեկտեմբերի 28-ի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, հայտնում է News.am-ը։
Նա հավելեց, որ կներդրվի նաեւ կուսակցության ղեկավար մարմինների անդամների ունեցվածքի հայտարարագրման համակարգը։
Նույն հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանն էլ հայտնեց, որ անցնող տարում ստուգվել է պետական պաշտոնի համար դիմած 103 անձի բարեվարքությունը։
«Ստացվել է ութ բացասական եզրակացություն։ Երկու անձ, ովքեր ստացել են բացասական կարծիք, նշանակվել են դատավորների կողմից»,-ասաց նա։