3622 դիտում
13:35 13-02-2020
«Կուսակցությունների մասին» օրենքով վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը. Ավինյան
Այս պահին արդեն իսկ ընթանում են լայնաֆորմատ քննարկումներ «Կուսակցությունների մասին» օրենքի վերաբերյալ, և այդ օրենքով նաև վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Կարծում եմ՝ խորհրդարանական երկրում կուսակցությունների կայացումը կարևորագույն գործոն է հետագա քաղաքական պրոցեսների համար: Շատ կարևոր են, որ այս քննարկումները լինեն հնարովրինս ներառական: Կարծում եմ նաև, որ անցել են այն ժամանակները, երբ կուսակցական գործունեությունը որևէ վատ կամ նեգատիվ երևույթների հետ էր կապվում:
Կարծում եմ, որ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով հնարովրինս խթանենք, որ երիտասարդները ունեն ցանկություն և շահագրգռվածություն զբաղվել կուսակցական, քաղաքական գործունեությամբ, որովհետև քաղաքական կայունության, մեր պետության հմար շատ կարևոր է, որ ՀՀ-ում կուսակցությունները կայանան, զարգանան և շարունակաբար իրենց գործունեությունը ավելի բարձր մակարդակի հասցնեն»,-ասաց Ավինյանը:
Նմանատիպ նյութեր
1420 դիտում
13:35 17-04-2014
Վերանայվելու են գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը
3757 դիտում
08:53 23-01-2016
Օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվելու է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
733 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
823 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
667 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը