Զիմբաբվեում հեղաշրջման փորձ է արվում, տանկերը շարժվում են դեպի մայրաքաղաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի ուղղությամբ զրահատեխնիկա է շարժվում, ինչի տեսագրությունը հրապարակել է The Independent-ը։
Ականատեսների վկայությամբ՝ մարտական մեքենաները փակել են մի քանի ավտոմայրուղիներ, որոնք տանում են դեպի Հարարե։ Բացի այդ, որոշ տվյալներով՝ զինված մարդիկ զավթել են ZBC պետական հեռուստաընկերության գրասենյակը, դադարեցվել է հեռուստատեսության աշխատանքը։
Թերթն ընդգծում է, որ երկրի ներքին քաղաքական իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ Զիմբաբվեի «անփոխարինելի» առաջնորդ Ռոբերտ Մուգաբեն պաշտոնանկ է արել փոխնախագահ Էմերսոն Մնանգագվային, ով համարվում էր պետության հաջորդ հավանական ղեկավարը։