Իրաքում հեղաշրջման փորձ կատարելու համար ԻՊ-ի 120 գրոհային է գնդակահարվել
Օգոստոսի 31-ի առավոտյան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները Իրաքի Նայնավա շրջանում գնդակահարել են իրենց շարքերում կռվող 120 հոգու: Այդ մասին հաղորդել է Al Sumaria հեռուստաալիքը:
Ըստ տեղեկությունների՝ վերջիններս փորձել են հեղաշրջում կատարել և վերացնել ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:
Հեղաշրջումը պետք է տեղի ունենար կիրակի՝ օգոստոսի 30-ին, սակայն ծրագիրն իրագործելուց 2 օր առաջ 5 հոգի մատնել են: Արդյունքում 122 գրոհայիններ, որոնցից 18-ը դաշտային հրամանատարներ էին, մահվան են դատապարտվել Մոսուլ քաղաքի հյուսիսում: