211652_close_icon
views-count1067 դիտում article-date 11:55 01-02-2014

Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է «Բատկիվշչինա» կուսակցությանը հեղաշրջման փորձ կատարելու մեջ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել` խուզարկության ժամանակ «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակից հայտնաբերված պետական իշխանությունը գրավելու նախապատրաստման փաստերի հիման վրա: Այս մասին ուկրաինական ԶԼՄ-ներին հայտնել է Անվտանգության ծառայության Քննչական վարչության ղեկավար Մաքսիմ Լենկոն: Ըստ Մաքսիմ Լենկոյի խոսքերի, փաստաթղթերում կան տվյալներ, որոնք փաստում են, որ ցույցերի ժամանակ պլանավորել են կիրառել ուժային տարբերակ ցուցարարների նկատմամբ, որը լայն արձագանք կունենա և կհեղինակազրկի ներկայիս կառավարությանը և նախագահին: Լենկոն հայտարարել է, որ հետաքննությունը կընթանա 2 ամիս:

Նմանատիպ նյութեր