ԵՊՀ լսարաններից մեկում ցուցարար ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ արդեն մեկ շաբաթ դասադուլ հայտարարած ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել: Այս մասին հայտնել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով ևս հացադուլավորների մեջ է:
«Մենք մի քանի ուսանողներով, որոնցից 4-ը՝ ծառայած, այսօրվանից սկսում ենք հացադուլ լսարաններից մեկում, որի անունը չենք ասում: Հացադուլի նպատակն է հասարակական անտարբերության, ինչպես նաեւ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարը»,- հայտարարել է Դավիթ Պետրոսյանը:
Նրանք հացադուլ են հայտարարել ԵՊՀ լսարաններից մեկում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետորսյանի