211652_close_icon
views-count2587 դիտում article-date 14:17 11-11-2014

5,6 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ լավագույն ուսանողներից մեկի ընտանիքը վաղը պատրաստվում է անժամկետ հացադուլ հայտարարել

5 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված Աշոտ Առուշանյանի ընտանիքի անդամները վաղը պատրաստվում են Բաղրամյան 26-ի դիմաց անժամկետ հացադուլ հայտարարել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտ Առուշանյանը, ով նախագահական նստավայրի, իսկ ավելի ուշ՝ ԱԺ-ի դիմաց ազգականների եւ որդու ընկերների հետ բողոքի ակցիա էր անցկացնում: Նա պատմեց, որ որդին 2 տարի և 6 ամիս է՝ անհիմն անազատության մեջէ: Նրա խոսքով՝ իր որդին ՀՀ-ի լավագույն ուսանողներից մեկն է եղել, ով ոսկե մեդալով ավարտել է Ալեք Մանուկյան անվան վարժարանը, ԵՊՀ-ի մագիստրատուրան: Իսկ աշխատանքի անցնելուց հետո որդուն մեղադրել են «Մանանա Գրեյ»-ից 56 միլիոն 400 հազար դրամի գողությանն օժանդակելու մեջ, իբր թե համակարգչի միջոցով հանցագործներին տեղեկություն է հաղորդել: Լավրենտ Առուշանյանը նշեց, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանը չի հիմնավորել մեղադրանքը եւ որդուն դատապարտել է ոչ թե ապացույցների հիման վրա, այլ վարկածի: «Առաջին ատյանի վճիռը բողոքարկեցինք Վերաքննիչ դատարան եւ վճիռը բեկանեցին այն հիմնավորմամբ, որ 1-ին ատյանի դատարանը թույլ է տվել կոպիտ խախտումներ: Նախագահ Սերժ Սարգսյանից խնդրում ենք գործին միջամտել, որ այս անօրինակություններին վերջ դրվի: Իսկ Ազգային ժողով եկել ենք, որպեսզի ֆրակցիաների նախագահներին նամակ փոխանցենք, որ նրանք էլ զբաղվեն այս անարդարությամբ»,- ասաց դատապարտվածի հայրը:

Նմանատիպ նյութեր