3835 դիտում
09:59 14-11-2017
ՀՀ-ն դեռ պետք է ապացուցի, որ եվրոպական ռելսերի վրա է. Ստյոպա Սաֆարյան. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««ԵՄ բազում երկրներ ավելի շատ հետաքրքրված են Հայաստանի խնդիրներով, որ դա ավելի չնպաստի արտագաղթին: Բնականաբար, ասել, թե Եվրոպան իսկապես որոշում ունի, ոչ, չունի: Բոլոր երկրներում, որոնք վիզայի ազատականացում են ստացել, սկզբնական շրջանում նկատվել են այդ բացասական միտումները, երբ մարդիկ ավելի շատ են հեռացել երկրից: Բայց եկել է մի շրջան, երբ պետությունը սկսել է ավելի շատ վստահություն ներշնչել սեփական քաղաքացիներին, իրավիճակը կայունացել է, և այլևս նման խնդիր չի առաջացել»,- մեր թղթակցին ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ մեկնաբանելով անօրինական միգրացիայի հետ կապված ԵՄ որոշ երկրների մտահոգությունները և Հայաստանի հետ վիզաների ազատականացման իրական բանակցային փուլի ձգձգումը:
Ըստ նրա՝ ՀՀ-ի դեպքում դեռ վաղ է խոսել, որ շուտով կստանա այն, ինչ ստացան Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, և վիզայի ազատականացման ճանապարհին այլ խնդիրներ ևս կան. «ՀՀ-ն դեռ պետք է ապացուցի, որ եվրոպական ինտեգրման առումով բավականին կայուն ռելսերի վրա է, քանի որ Հայաստանի այդ իմիջը խարխլվեց 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտնի որոշման արդյունքում, և, թերևս, շատ ավելի լուրջ հարցեր կան այս պահին: Հայաստանը պետք է ապացուցի, որ ինքնիշխան պետություն է, ու եվրոպական ինտեգրումն իր համար այլընտրանք չունի»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2239 դիտում
10:10 16-05-2017
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ավելի երկարաժամկետ կլինի, քան ՀՀ վարչապետը. Ստյոպա Սաֆարյան. «Ժամանակ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»