1754 դիտում
21:16 28-02-2020
«ՀԽ փորձագետները խորհրդի դեմքն են, և այն հանրությանը պետք է ներկայանա հենց այդ դեմքով». ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյան
ՀԽ կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Ա. Թոփուզյանն այսօր հանձնաժողովի նիստում ներկայացրեց նախորդ տարում իրականացված աշխատանքների հաշվետվությունը: Ըստ զեկույցի՝ Կրթության և գիտության հանձնաժողովն արձագանքել է նախորդ տարի տեղի ունեցող ոլորտային իրադարձություններին և հրատապ խնդիրներին:
Հանձնաժողովի անդամ, ֆմգթ. դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Հարությունյանը բարձրաձայնեց գիտության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ, որոնց հրատապ լուծումը պետական կառույցներ - Հանրային խորհուրդ պասիվ համագործակցության դեպքում կարող է վտանգված լինել: ՀԽ նախագահ Ս. Սաֆարյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց ռազմավարական այն քայլերը, որոնց արդյունքում այս համագործակցությունը հնարավոր կլինի դարձնել ավելի արդյունավետ՝ հիմք դնելով խորհրդատվական նոր որակի գործառույթների իրականացմանը:
«Մենք քայլեր ենք ձեռնարկում՝ ապահովելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքների հրապարակայնությունը: Պաշտոնատար անձանց անհրաժեշտ է հրավիրել ոչ թե ՀԽ նիստերին, այլ փոքր կազմերով հանձնաժողովների հետ հանդիպումների, որպեսզի նրանց ներկայացվի նեղ մասնագիտական, փորձագիտական կարծիք և ոչ սիրողական: ՀԽ փորձագետները խորհրդի դեմքն են, և այն հանրությանը պետք է ներկայանա հենց այդ դեմքով»,- ասել է Ս. Սաֆարյանը:
Նիստի ընթացքում ներկայացվեց նաև կրթության և գիտության հանձնաժողովի առաջիկա մեկ տարվա անելիքներն ու գործունեության նախնական պլանը: Կարևորվեց հատկապես տեղի ունեցող փոփոխությունների կանխատեսումների որակը, որով ՀԽ-ն կկարողանա ընդգծել կազմի փորձագիտական և վերլուծական ներուժը:
Ըստ 2020թ. աշխատանքային պլանի՝ նախատեսվում է ակտիվ մասնակցություն ունենալ հանրակրթության համընդհանուր և առարկայական չափորոշիչների ուսումնասիրությանն ու քննարկմանը, իսկ հանձնաժողովի անդամ Մարինե Հովյանի առաջարկով՝ հերթական նիստում կքննարկվեն նաև ՀՀ-ում լեզվական քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
28.02.2020
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3799 դիտում
09:59 14-11-2017
ՀՀ-ն դեռ պետք է ապացուցի, որ եվրոպական ռելսերի վրա է. Ստյոպա Սաֆարյան. «168 ժամ»
Այս բաժնից
691 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
625 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
868 դիտում
19:01 22-11-2024
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները (տեսանյութ)