Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսային մասը ռմբակոծության է ենթարկվել. կան զոհեր
Սիրիայի Հալեպ նահանգը հերթական անգամ ռմբակոծվել է օդից, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ փլատակների տակ դեռևս խաղաղ բնակիչներ կան, որոնց փրկարարական ջոկատները փորձում են դուրս բերել։
Հասվել է 3 հարված՝ Էտարիբ շրջանի արևմտյան մասին, որը համարվում է անվտանգության գոտի։ Հարվածների պահին նշված մասում եղել է մոտ 100 մարդ։
Դեռևս պարզ չէ, թե ով է կրում դրանց պատասխանատվությունը։