Ֆերնանդո Ալոնսո. Ռոնալդուն Մեսիից ուժեղ է
Ֆորմուլա-1-ում «Մակլարենի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն իր կարծիքն է հայտնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին:
«Իհարկե, Կրիշտիանու Ռոնալդուն ավելի ուժեղ է, քան՝ Լիոնել Մեսին:
Մեսին նույնպես անհավանական տաղանդ է, բայց ինձ՝ որպես «Ռեալի» երկրպագուի, հետաքրքրում են միայն «Ռեալի» խաղացողները:
Դժվար է ասել, թե ով կհաղթի 2018թ. աշխարհի առաջնությունում, բայց այժմ ֆավորիտը Բրազիլիան է: Իսպանիան նույնպես կարող է ուժեղ հանդես գալ: Հաճելի կլինի նրանց տեսնել եզրափակիչում», ասել է Ալոնսոն:


