Ռոմարիո. Մարադոնան Մեսիից ուժեղ է, իսկ ես այս երկուսից ավելի ուժեղ էի
Բրազիլացի հանրահայտ հարձակվող Ռոմարիոն իր կարծիքն է հայտնել համաշխարհային ֆուտբոլի լավագույն խաղացողների մասին:
«Մեսին պետք է աշխարհի առաջնությունում հաղթի, այնպես որ կարծում եմ, որ Մարադոնան ավելի ուժեղ է, քան` նա:
Մեծագույն հարգանք ունենալով երկուսի հանդեպ էլ, ես զգալիորեն ավելի ուժեղ էի և Մեսիից, և` Մարադոնայից: Ահա թե ինչ եմ մտածում, և այդ մասին շատ հանգիստ եմ արտահայտվում:
Իսկ այսօր լավագույնը Նեյմարն է: «Ոսկե Գնդակը» ես նրան կհանձնեի», հայտարարել է բրազիլացին:
Նշենք, որ Ռոմարիոն իր կարիերայի լավագույն տարիները անցկացրել է «Բարսելոնայում», իսկ 1994թ. դարձել է աշխարհի չեմպիոն: