Ռոնալդուն Պրիմերայում խփեց 250-րդ գոլը` արդյունավետությամբ առաջ լինելով Մեսիից
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Սելտայի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/05/78848/]խաղում[/url] (7:1) խփեց Պրիմերայում իր 250-րդ գոլը:
Նշենք, որ այդ ցուցանիշին հասնելու համար պորտուգալացուց պահանջվեց 228 խաղ, միջին արդյունավետությունը` 1,05 գոլ մեկ խաղում: Այդ ցուցանիշով նա լավագույն խաղացողն է:
250 գոլ խփելու համար «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անցկացրել է 289 խաղ, իսկ Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Տելմո Սարան` 269: