211652_close_icon
views-count155081 դիտում article-date 16:48 12-11-2017

22-ամյա վարորդը իր հարսանիքի օրը «պռակատով» վերցված Audi-ով վրաերթի էր ենթարկել իր հարևաններին. նա ստորագրությամբ ազատ է արձակվել. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Հրաչյա Թորոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այս տարվա սեպտեմբերի 23-ին Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կենտրոնական ճանապարհին, նույն գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Վիրաբյանի կողմից Audi A18 T մակնիշի 81 QO 888 համարանիշի ավտոմեքենայով 2 քաղաքացու վրաերթի ենթարկելու փաստով: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել էին հիվանդանոց: Օրեր անց վիրավորներից՝ նույն գյուղի բնակիչ, 79-ամյա Լևոն Դավիդյանը, գիտակցության չգալով՝ մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետաքննիչ Հ. Թորոսյանի կողմից հարուցված քրգործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժին, քանի որ պարզվել է, որ վրաերթ կատարող Ա. Վիրաբյանը զինվորական է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/23/1078052/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Դարբնիկ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Վիրաբյանը Դարբնիկ գյուղի կենտրոնական ճանապարհին իր վարած Audi А18 Т մակնիշի 81 QО 888 համարանիշի ավտոմեքենայով թիվ 3 տան մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել գյուղացիները և այդ պահին վրաերթի վայրի հարևանությամբ գտնվող գյուղի միջնակարգ դպրոցում ծառայություն կատարող Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Տիգրան Գալստյանն ու Ոստիկանության Մասիսի բաժնի պարեկապահակային ծառայության ավագ ոստիկան Գևորգ Համբարձումյանն ու Պաշտպանության նախարարության զինվորներ։ Վրաերթի ենթարկվածներից մեկն այնուհետև Մասիսի հիվանդանոցից տեղափոխվել էր Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 2 վրաերթի ենթարկվածներն էլ գտնվում էին ծանր կայուն վիճակում։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի և ավագ տեսուչ Սուրեն Սահակյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր