211652_close_icon
views-count55938 դիտում article-date 15:49 11-11-2017

Երևանում տրվեց «Դուքենդո» կարատե մենամարտերի հայաստանյան առաջնության մեկնարկը, հաղթողները հաջորդ տարի մասնակցելու են Լաս Վեգասում կայանալիք օլիմպիադային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Միկա» մարզադահլիճում տեղի ունեցավ «Դուքենդո» կարատե մենամարտերի հայաստանյան առաջնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջնությանը մրցելու են լավագույնները։ 1996 թվականից սկսած՝ ամեն տարի Հայաստանի «Դուքենդո» ֆեդերացիան անցկացնում է նմանատիպ առաջնություն, որին մասնակցում են տարբեր տարիքի մարզիկներ։ Այսօր տարբեր տարիքային խմբերից ընտրված 320 մարզիկ իրենց ուժերն են փորձելու լավագույնի կոչմանն արժանանալու համար։ Առաջնության հաղթողները հնարավորություն կստանան 2018 թվականի հունվարին մասնակցել Լաս Վեգասում կայանալիք օլիմպիադային։ Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, հյուրեր ինչպես Արցախից, այնպես էլ ԱՊՀ երկրներից։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 561+
561+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր