100449 դիտում
16:48 10-11-2017
Բազմազավակ ընտանիքը «Արցախբանկ»-ին պարտք ունենալու պատճառով հայտնվեց փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, իրենց ձեռքի տակ ունենալով դատարանի որոշում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում կատարեցին բազմազավակ ընտանիքի վտարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտանիքի անդամները տարիներ առաջ «Արցախբանկ»-ից գումար են վերցրել ինչ-որ տոկոսով և սկզբից կանոնավոր վճարումները կատարել են։ Որոշ ժամանակ անց ընտանիքի անդամներից տղամարդը առողջական խնդիրներ է ունեցել և նրանց աչքին ավելի շատ երևացել է տղամարդու բուժումը, քան բանկային վճարումները, ու նրանք այդ գումարով հոգացել են հիվանդի բուժման ծախսերը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ընտանիքի ամենատարեցը լացակումաց ասում էր. «Մենք ընդունում ենք, որ որոշ չափով ունենք մեղավորություն, բայց խնդրել ենք, որպեսզի գոնե ժամանակավորապես էս ձյուն ձմեռով չթողնեն, մնանք բաց երկնքի տակ։ Հիմա չգիտենք՝ ինչ ենք անելու, ուր ենք գնալու։ Խնդրում ենք պատկան մարմիններին, որպեսզի մի անկյուն տան մեզ, մեր 7 նաֆարով ժամանակավորապես պատսպարվենք, մեր գլխին ծածկ ունենանք»։
Այսօր նշված հասցե էին ժամանել նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [b]պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի վերաբերյալ։[/b]
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7524 դիտում
19:23 07-07-2014
Բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքը խարդախության հետևանքով հայտնվեց փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
9423 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին