53608 դիտում
14:32 14-12-2017
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Փանյանների բազմազավակ ընտանիքը, որտեղ 2 հաշմանդամ կա, կանգնած է փողոցում հայտնվելու վտանգի առաջ, նրանք արդարություն են խնդրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Արմեն Փանյանը, կինը՝ 43-ամյա Մարինա Գինոսյանը իրենց բազմազավակ ընտանիքի և 80-ամյա տատիկի հետ միասին կանգնել են փողոցում հայտնվելու վտանգի առաջ: Ընտանիքում Արմենը 1-ին կարգի հաշմանդամ է, 4 երեխաներից 2-ը անչափահաս, իսկ 1 երեխան նույնպես հաշմանդամ:
Բանն այն է, որ Արմենի եղբայրը ընտանիքով 1995 թվականին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ ինչ-ինչ պատաճառներով բաժանվել է կնոջից, սակայն մինչև այդ իրենց գրավոր համաձայնությունն է ուղարկել Հայաստան տունը սեփականաշնորհելու համար, որով հրաժարվել է տան իրենց մասնաբաժնից: Կինը ամուսնալուծությունից հետո որոշել է պահանջել նախկին ամուսնու հայրական տանից իր մասնաբաժինը, որը գտնվում է Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի 2-րդ շենքում:
2010 թվականից մինչ օրս դատական նիստեր են կայանում տարբեր դատարաններում, որտեղ հաշվի չեն առնվում եղբոր իրենց մանսաբաժնից հրաժարվելու մասին փաստաթուղթը:
Այդպիսով, գործը հասել է հարկադիր, որտեղ տան գինը աճուրդով նվազելով հասել է 760,000 դրամ և տունը վաճառվել է իսկ Փանյանների ընտանիքի առաջ պահանջ է դրվել մինչև դեկտեմբերի 20-ը ազատել այն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ ասացին, որ հրաժարականին ոչ մի տեղ ուշադրություն չեն դարձրել և դատական նիստերը ընթացել է կոպտագույն խախտումներով: Արմենը ասաց, որ խնդրում է իրավապահ կառույցների աշխատակիցներին հարցին ճշմարտացի լուծում տալ, քանի որ ինքը իր ընտանիքի հետ դրսում հայտնվելով՝ չի կարող ապրել, ինքը հաշմանդամ է, երեխան՝ հաշմանդամ, մայրը՝ հիվանդ, այդ բոլորին պահողը միայն ինքն է:
Ասաց, նաև, որ իրենց տեղյակ չեն պահել, որ տունը վաճառվում է այդ չնչին գումարով, որը պարտավոր էին, հակառակ դեպքում ինքը կգներ այն: Իրենց ասել են, որ համացանում է տեղադրված եղել այդ մասին, սակայն իրենք չեն կարողանում օգտվել և չեն իրազեկվել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+