211652_close_icon
views-count7524 դիտում article-date 19:23 07-07-2014

Բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքը խարդախության հետևանքով հայտնվեց փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Կամարակի 2-րդ նրբանցքի 41 բնակարանում բնակվում են ամուսիններ` նրանց 2 անչափահաս երեխաները և 1993թ-ից հոգեկան հիվանդությամբ տառապող մայրը` Հայկանուշ Նալբանդյանը: Այսօր՝ հուլիսի 7-ին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի անդամները պատմեցին իրենց հետ կատարված անարդարության մասին: 2008թ. Ընտանիքի բարեկամ Արամ Աբագուլակյանին գործարք կնքելու համար անհրաժեշտ է եղել ընտանիքի բոլոր չափահաս անդամների համաձայնությունը, պահանջվել է նաև մոր` Հայկանուշ Նալբանդյանի համաձայնությունը, որը պառապում է հոգեկան խանգարմամբ և նրա կնքած գործարքը օրենքի համաձայն անվավեր է: Արամ Աբագույլանը ի սկզբանե իմացել է որ գործարքը կնքելու պահին Հայկանուշ Նարբանդյանը անգործունակ է և ընտանիքի անօգնական վիճակը օգտագործեով, չարաշահելով նրանց վստահությունը տիրացել է նրանց գույքին: Ա. Աբագուլակյանը ընտանիքի անդամներին խոստացել էր , որ իրենց կողմից օգտագործվող մասը նվիրատվության պայմանագրով կնվիրի իրենց, քանի որ տունը բաժանված էր 2 մասի ու հենց այդպես էլ օգտագործվում էր: Ա. Աբագուլակյանը նշված բնակարանում չի բնակվել, իսկ իրենց հազվադեպ հանդիպումների ժամանակ, երբ բարձրացվում էր տան նվիրատվության հարցը, ասվում էր որ մոտ ժամանակներս կլուծվի: 2013թ. վերջերին Ա. Աբագուլակյանը մեկնում է արտագնա աշխատանքի ՌԴ: Իսկ 1.5 ամիս առաջ Արթուր Սիրելյանի բնակարան են մեկնում ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները և ասում են, որ բոլորին պետք է վտարեն: Սիրելյանը փորձել է կապ հաստատել Աբագուլակյանի հետ ,սակայն վերջինիս ընտանիքի անդամները փոխանցել են, որ այդ հարցը կլուծվի անձամբ Արամի կողմից: Այդ ընթացքում Սիրելյանը Աբագուլակյանի ընտանիքի անդամներից ճշտել է թե տվյալ պահին տունը ում է պատկանում և տեսնելով սեփականության վկայականը պարզ է դարձել, որ այն պատկանում է ոմն Արթուր Վոլոդյանի Հովհաննիսյանին, ում նրանք չեն ճանաչում: Վերջինս գույքը ձեռք է բերել հիպոթեքի պայմանագրով և վարկը չվճարելու հետևանքով համաձայն՝ 08.05.2014թ.-ի Կադաստրի կողմից տրված տեղեկանքի՝ 29.06.2013թ. Երևան Քանաքեռ-Զեյթուն Կամարակ 2 նրբ. թիվ 41 տան նկատմամբ գրանցվել է Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ-ի սեփականության իրավունքը: Մտածելով, որ տունը հետագայում պատկանելու է իրենց, Սիրելյանը Աբագուլակյանին գումար է տվել սեփականաշնորհման համար վճարումներ կատարելու նպատակով,սկզբնականում վճարել է 1000 ԱՄՆ դոլար, այնուհետև 300 ԱՄՆ դոլար, ինչպես նաև կատարել է կոմունալ բոլոր վճարումները: Այսինքն, Արամը ի սկզբանե դիտավորություն է ունեցել Սիրելյանին և վերջինիս ընտանիքին զրկել իրենց իսկ գույքից և չարաշահելով վերջիններիս վստահությունը համոզել է, որ հրաժարվեն իրենց բաժնից: Ա. Աբագուլակյանը նմանատիպ արարքներ կատարել է նաև նախկինում, նշված փաստերով դիմել ենք դատախազություն, նախախատրաստվում է նյութեր: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր