1270 դիտում
14:52 03-04-2015
Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Նկարչուհիները` կանանց տոնին» խորագրով ցուցահանդեսի բացմանը. լուսանկարներ
Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված «Նկարչուհիները` կանանց տոնին» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Կանանց միամսյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում, որն արդեն ավանդական է դարձել, ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ: Այս անգամ ցուցահանդեսին մասնակցել են 115 նկարչուհիներ՝ 115 ստեղծագործություններով: Քաղաքապետը շրջել ու ծանոթացել է աշխատանքներին և զրուցել հեղինակների հետ:
Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը կանանց մեկամսյակի առիթով շնորհավորել է ներկա կանանց և մաղթել նորանոր հաջողություններ:
«Մենք ոչ միայն միամսյակի շրջանակում ենք շնորհավորում կանանց, այլ ողջ տարվա ընթացքում, քանի որ հայ կանայք միշտ արժանի են գնահատանքի:
Շնորհակալ ենք, որ մշտապես պատվով եք հաղթահարում ցանկացած դժվարություն, այդպիսով նաև մեկ անգամ ևս ապացուցելով, որ ավանդապահ հայ կինը եղել ու լինելու է հայ օջախի սյունը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և վստահեցնում եմ, որ մենք հպարտ ենք ձեզանով ու պատրաստ սատարելու ձեր բոլոր նախաձեռնություններին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի աջակցությամբ կազմակերպված «Նկարչուհիները՝ կանանց տոնին» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2522 դիտում
19:48 07-03-2018
Կանանց միջազգային տոնին ընդառաջ բացվել է «Նկարչուհիները կանանց տոնին» խորագրով ցուցահանդես
3879 դիտում
18:48 20-04-2018
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի ցուցահանդեսի բացմանը
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»