211652_close_icon
views-count4752 դիտում article-date 16:54 09-11-2017

Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնեց աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 10-ից 12-ը Սոչիում կանցկացվի սամբոյի աշխարհի 2017թ. առաջնությունը, որին այս անգամ կմասնակցի ռեկորդային՝ 93 պետության շուրջ 1000 մարզիկ: Առաջին անգամ աշխարհի ուժեղագույնի համար մրցապայքարի մեջ կմտնեն նաև Չինաստանի, Եգիպտոսի, Կոտ դ՝Իվուարի, Սենտ Լյուսիայի, Հոնկ Կոնգի, Բանգլադեշի սամբիստները: Հայաստանի պատվիրակությունը մրցավայր մեկնեց նոյեմբերի 8-ին: Աշխարհի առաջնությունում մրցագորգ կմտնեն: Աղջիկներ. Ասյա Լալազարյան՝ 48 կգ, Սոսե Բալասանյան՝ 52 կգ Տղամարդիկ (մարզական սամբո). Տիգրան Կիրակոսյան` 52 կգ, Մաքսիմ Մանուկյան` 57 կգ, Արթուր Սահակյան` 62 կգ, Ռաֆիկ Մանուկյան` 68 կգ, Արսեն Ղազարյան` 74 կգ, Մհեր Կարապետյան` 82 կգ, Էդիկ Պետրոսյան` 90 կգ, Արսեն Խանջյան` 100 կգ: Տղամարդիկ (մարտական սամբո). Գրիգոր Մխիթարյան՝ 52 կգ, Էռնեստ Հայրապետյան՝ 62 կգ, Վաչիկ Վարդանյան՝ 68 կգ, Մավրիկ Նասիբյան՝ 74 կգ, Ավետիք Պողոսյան՝ 82 կգ: Հայաստանի պատվիրակության կազմում Սոչի մեկնել են նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Գագիկ Ղազարյանը, Աղասի Գալստյանը, Հայկ Ավետիսյանը, մարզիչ-ներկայացուցիչ Վովիկ Խոջայանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Նմանատիպ նյութեր