211652_close_icon
views-count1124 դիտում article-date 16:06 30-09-2021

Հայաստանի ազատ ըմբշամարտի  թիմը մեկնեց Նորվեգիա՝ աշխարհի առաջնությանը

Այսօր Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո մեկնեց Հայաստանի ազատ ըմբշամարտի  թիմը:  Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և ավագ մարզիչ Էդգար Ենոքյանը հավաքականի կազմում ընդգրկել են  Արսեն Հարությունյանին (61 կգ), Վազգեն Թևանյանին (65 կգ), Արման Անդրիասյանին (70  կգ) և Արման Ավագյանին (79 կգ):

Տղաները հանդես կգան հոկտեմբերի 2 –ին սկսվող աշխարհի առաջնությունում:

Մասնագետները նշում են, որ մերոնց ընդհանուր մարզավիճակը լավ է և նրանք մրցագորգ կելնեն հաջողության հասնելու, մրցանակակիր դառնալու նպատակով:

Հավատանք, որ սպասելիքները կարդարարանան:

Նմանատիպ նյութեր