211652_close_icon
views-count1041 դիտում article-date 17:35 14-05-2015

Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնեց Զագրեբ

Մայիսի 14-ից 18-ը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվելու է Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնությունը՝ հին աշխարհամասի ուժեղագույն սամբիստների մասնակցությամբ: Այսօր՝ մայիսի 14-ին Խորվաթիա մեկնեց նաև Հայաստանի սամբոյի հավաքականը, մեր մարզիկներից 8-ը կմասնակցեն մարզական, 6-ը՝ մարտական սամբոյի մրցումներին, կանանց մրցապայքարում Հայաստանը կներկայացնի մեկ մարզուհի: Գոտեմարտերը տեղի կունենան մայիսի 15-ից 17-ը, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Նմանատիպ նյութեր