Փրկարարները վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան են բարձրացրել
Նոյեմբերի 8-ին, ժամը 15:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 2 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները 1929 թ. ծնված Վ. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: