Փրկարարները վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 3-րդ հարկի իր բնակարան են բարձրացրել
Ապրիլի 25-ին, ժամը 14:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 124/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 3-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1929 թ. ծնված Ա. Ե.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: