Փրկարարները վատառողջ բնակչին ավտոմեքենայից բնակարան են բարձրացրել
Նոյեմբերի 9-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից 3-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1950 թ. ծնված Լ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ.Վաղարշյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի բնակչին 4-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1941 թ. ծնված Ղ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 52/1 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչն ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում` սանհանգույցում, ընկած էր 1932 թ. ծնված Ս. Հ.-ը, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***