4981 դիտում
21:31 07-11-2017
Էստոնիայում ռուս կիբերհանցագործի են ձերբակալել,
Էստոնիայում Ռուսաստանի մի քաղաքացու են ձերբակալել, ով, ըստ իրավապահների, ռուսական հատուկ ծառայությունների (ԴԱԾ) աշխատակից է և կիբերհարձակում էր ծրագրել Էստոնիայի կառավարական կառույցների դեմ: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-41902744]BBC[/url]-ին:
ԴԱԾ աշխատակիցը ձերբակալվել է Ներվեի անցակետում: Երկրի գլխավոր դատախազը ձերբակալվածի տվյալներն առայժմ չի հրապարակում, պնդելով միայն, թե վերջինս «կարող էր էական վնասներ հասցնել»:
Հիշեցնենք, որ Էստոնիայի կառավարական ու մասնավոր կայքերը լայնածավալ կիբերհարձակման էին ենթարկվել 2007-ին, երբ Բալթյան Հանրապետությունը որոշեց մայրաքաղաքի կենտրոնական հրապարակից հանել 2-րդ աշխարհամարտում զոհված խորհրդային զինվորների հուշարձանը:
Նմանատիպ նյութեր
1325 դիտում
16:50 26-03-2015
Էստոնիայում ոստիկանները ձերբակալել են շվեդ մանկապիղծին
1262 դիտում
17:19 17-05-2014
Արքայազն Հարին ներկա կլինի Էստոնիայում ՆԱՏՕ-ի զորավարժանքներին
1392 դիտում
17:43 20-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Էստոնիայում
Այս բաժնից
640 դիտում
22:38 18-01-2025
ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում շուրջ 550 շվեդ զինվորական է ժամանել Լատվիա
814 դիտում
22:13 18-01-2025
Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել․ Իրանի ԶՈւ
1165 դիտում
21:58 18-01-2025
Ադրբեջանում զանգվածային անկարգություններ են․ կան ձերբակալվածներ