Արքայազն Հարին ներկա կլինի Էստոնիայում ՆԱՏՕ-ի զորավարժանքներին
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին, ով այցով գտնվում է Էստոնիայում, այսօր ներկա կգտնվի պետության տարածքում անցկացվող ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժանքներին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Զորավարժություններին մասնակցելու են 6 հազար զինծառայողներ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, այդ թվում՝ 100 մարդ Մեծ Բրիտանիայից։
Արքայազն Հարիի այցն Էստոնիա դիտարկվում է որպես Արևմուտքին աջակցելու նշան։
Վերջին շրջանում Լեհաստանը, Լիտվան, Լատվիան և Էստոնիան իրենց անհանգստությունն էին հայտնել Ուկրաինայի արևելյան սահմանի մոտ կենտրոնացած ռուսական զորքերի պատճառով։