Էստոնիայում ոստիկանները ձերբակալել են շվեդ մանկապիղծին
Էստոնական ոստիկանությունը ձերբակալել է 45-ամյա Շվեդիայի քաղաքացի Մատիաս Հանսոնին, ով մեղավոր էր ճանաչվել մանկապղծության մեջ և շվեդական ոստիկանության կողմից հետախուզման մեջ էր պատժից խուսափելու համար:
Բնակիչներից ստացված տեղեկությունների շնորհիվ Էստոնիայում այս առավոտ ձերբակալել են շվեդական ոստիկանության կողմից հետախուզվող տղամարդուն:
Հանսոնը Շվեդիայում մի քանի անգամ մեղավոր է ճանաչվել երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ, ինչպես նաև նա խախտել է զենքի մասին օրենքը: