Ուսանողները դասադուլ են կազմակերպել, բողոքելով տարեկետման իրավունքի վերացման դեմ
Ուսանողներն այսօր առավոտյան 9.20-ից հրաժարվել են դասապրոցեսին մասնակցելուց և կազմակերպել են դասադուլ: Դասադուլի ընթացքում ուսանողները հանդիպել են մի շարք խոչընդոտների:
Ուսանողները բողոքել են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ցույցի վերջում ուսանողները խոստացել են վաղը շարունակել դասադուլը: