6691 դիտում
16:10 19-03-2018
Շիրակի պետհամալսարանում դասադուլ են հայտարարել. ուսանողները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին
Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը եւ շուրջ 50 ուսանողներ բաց նամակով դիմել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով բեկանել բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի որոշումը, ըստ որի աշխատանքից ազատվել են բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը եւ անհապաղ նրանց վերադարձնել աշխատանքի:
«Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, բայց մեր բողոքներն ամեն անգամ անպատասխան են մնացել։ Հերթական անգամ հայտարարում ենք դասադուլ եւ պահանջում.
1. Բեկանել ռեկտորի մարտի 15-ի որոշումը եւ անհապաղ աշխատանքի վերադարձնել Հ. Խորիկյանին ու Գ. Համբարյանին։
2. Ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի եւ հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի եւ Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի ներկայությամբ։
3. Ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը եւ համալսարանի պաշտոնական կայքում զետեղել բուհի 2016 թվականի փոփոխված եւ 2017 թվականի նախահաշիվները եւ նույն թվականների ֆինանսական հաշվետվությունները, 2018 թվականի բյուջեի նախահաշիվները։
Պարո՛ն նախագահ, հուսով ենք, որ արդարությունը կվերականգնեք», - ասված է բաց նամակում։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանով աշխատանքից ազատվել են դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը, որոնք ամիսներ շարունակ բարձրաձայնում էին ռեկտորի «ապօրինությունների» մասին:
[img]http://st0.shamshyan.com/editor/0870634001521461384575622.jpg[/img]
[img]http://st0.shamshyan.com/editor/0501340001521461385382338.jpg[/img]
[img]http://st0.shamshyan.com/editor/0982162001521461385147669.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
77380 դիտում
09:55 23-04-2018
Մանկավարժական համալսարանի ուսանողները միացել են բողոքի ակցիային և դասադուլ են հայտարարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
22187 դիտում
19:04 14-05-2019
Լարված իրավիճակ Ալավերդի քաղաքի պետական քոլեջում. Ուսանողները դասադուլ են հայտարարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
3342 դիտում
19:20 01-09-2019
ՀՊՏՀ ուսանողները դասադուլ են հայտարարել
Այս բաժնից
640 դիտում
09:02 06-05-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում
832 դիտում
23:57 05-05-2024
Երթը դեպի Երևան կշարունակվի վաղն առավոտյան
730 դիտում
23:01 05-05-2024
Մայիսի 5-ը Ռազմական ոստիկանության օրն է