Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ուսանողներն այսօր ժամը 10-ից սկսած բոյկոտել են և չեն մասնակցել դասերին: Պատճառն այն է, որ ՇՊՀ-ի գիտխորհուրդը որոշել է ՀՀ նախագահին և վարչապետին բաց նամակով դիմած համալսարանի դասախոս, պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի նկատմամբ անվստահություն հայտնել:
Այս որոշումը զայրացրել է բուհի ուսանողներին: Նրանք երեկ ստորագրահավաք էին կազմակերպել ի պաշտպանություն Խորիկյանի, իսկ այսօր դասադուլ են արել՝ պահանջելով չեղյալ համարել գիտխորհրդի որոշումը:
Նշենք, որ դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը նամակով դիմել էին Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին, ներկայացրել բուհում տիրող իրավիճակը, պահանջելով համապատասխան քայլեր ձեռնարկել: