Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում: Առավոտյան ժամը 08:00-ից գյուղացիները փակել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհը՝ 12.5 կմ հատվածում՝ Շատին գյուղի վարչական տարածքում, և ասում են, որ վարչական բաժանումը սխալ է եղել. պետք այն կրկին կատարվի:
Գյուղացիները նաև ասում են, որ ընտրությունները անօրինական են եղել և ընթացել են կոպիտ խախտումներով:
Մեր տեղեկություններով՝ նույն պահանջով փակվել է նաև Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածը՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում:
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը և բանակցություններ են վարում գյուղացիների հետ:
***
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ճանապարհը բացվել է, գյուղացիներին խոսք են տվել, որ կառավարությունը երկօրյա ժամկետում բարձրացրած խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. գյուղացիները փակել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ
2017.11.06 16:07


