ԵԿՄ պատանեկան սպարտակիադան մեկնարկեց. մասնակցում են պատանիներ և աղջիկներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեկնարկել է ԵԿՄ 7-րդ պատանեկան սպարտակիադան: Մասնակցում են պատանիներ եւ աղջիկներ ՀՀ բոլոր մարզերից եւ 2 թիմ Երեւանից: Սպարտակիադայի ծրագիրը բազմազան է՝ շարային, կրակային, պարանի ձգում, զենք քանդել-հավաքել, կրոսավազք…
Սպարտակիադայի մասնակից աղջիկներն, ի դեպ, գոհունակությամբ արձանագրելով, որ Երկրապահում բազում հմտություններ են սովորում, նաեւ խնդրում ու պահանջում են, որ աղջիկներին եւս հնարավորություն տրվի կամավորության հիմունքներով ծառայել հայոց բանակում:
Նաեւ այս աղջիկների պատրաստվածությունն ու տրամադրությունները հաշվի առնելով է, որ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն առաջարկում է բանակում ստեղծել կամավորական աղջիկների առանձին ստորաբաժանումներ:
Սպարտակիադայի մասնակիցները նաեւ Եռաբլուր պանթեոն այցելեցին՝ խոնարհվելու հայ ազգային-պետական գործիչ, երկրապահ կամավորական Աշոտ Նավասարդյանի հիշատակին՝ Նավասարդյանը մահկանացուն կնքեց 20 տարի առաջ ճիշտ այս օրը: