211652_close_icon
views-count5263 դիտում article-date 18:31 25-11-2017

Կայացավ 5-րդ բրիգադի կազմավորման 25-ամյակին նվիրված պատանի երկրապահների սպարտակիադան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավարտվեց պատանի երկրապահների սպարտակիադան, որ նվիրված էր 5-րդ բրիգադի կազմավորման 25-ամյակին: Սպարտակիադայի ծրագրում երեք մարզաձեւ էր՝ վոլեյբոլ, հրաձգություն օդամուղ զինատեսակից եւ էլեկտրոնային տարբերակով: Սպարտակիադան մեկ անգամ եւս ցուցանեց, որ «Պատանի երկրապահ»-ում աշխատանքները ճիշտ են տարվում, արդյունքները գոհացուցիչ են: Հերթական անգամ բարձր արդյունքներով փայլեցին նաեւ «Պատանի երկրապահի» աղջիկները: Այս աղջիկներից շատերն, ի դեպ, երազում են հայոց բանակում ծառայելու մասին: Երկրապահ աղջիկների պատրաստվածության մակարդակը լրացուցիչ ապացույց է, որ աղջիկներին կամավորության հիմունքներով հայոց բանակում ծառայելու հնարավորություն պետք է տրվի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր