211652_close_icon

Լաս Վեգասում մեկնարկել է շախմատի փառատոնը, որին մասնակցում են նաև պատանիներ Հայաստանից

views-count532 դիտում article-date 17:17 05-06-2025
ԱՄՆ-ում մեկնարկել է Լաս Վեգասի 2025թ շախմատի փառատոնը, որին մասնակցում են թե սկսնակ, թե փորձառու շախմատիստներ աշխարհի բոլոր ծայրերից՝ այդ թվում Հայաստանից։  

Այն տևելու է 4 օր՝ հունիսի 4-8-ը։

Ազգային բաց առաջնությունում հնարավորություն է տրվում մասնակցելու մի քանի անվճար դասախոսությունների, որոնցից երկուսը կվարի գրեթե 40 տարվա ղեկավարման փորձ ունեցող, Ազգային մրցաշարի տնօրեն Թիմ Ջասթը, որը NTD և FIDE NA տիտղոսակիր է։

Շախմատի փառատոնին Հայաստանը ներկայացնող մասնակիցների թվում են շնորհաշատ պատանիներ Դավիթ Սուքիասյանը և Ռոբերտ Դանիելյանը, որոնք հանդես կգան երիտասարդների առաջնությանը։

Լուսանկարներում՝ Դավիթ Սուքիասյանը և Ռոբերտ Դանիելյանը՝ պարապմունքի ժամանակ





Մարզիչ՝ միջազգային վարպետ, ՖԻԴԵ-ի մարզիչ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Յուրի Համբարձումյան

Նմանատիպ նյութեր