211652_close_icon
views-count17971 դիտում article-date 15:40 03-11-2017

Պաշտոնյաների տղաները կգնան առաջնագիծ. ԱԻ նախարար

Պաշտոնյաների տղաները, եթե առողջ լինեն, կգնան առաջնագիծ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով պաշտպանության մասին նոր օրինագծին: ԱԻ նախարարի գնահատմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունմամբ հնարավորինս փակվելու են բոլոր տարբերակները, որոնք հնարավորություն կտան խուսափելու ծառայությունից: Անդրադառնալով հարցին, թե ինչու առաջնագծում պաշտոնյաների երեխաներ չկան, Դավիթ Տոնոյանն ասաց, որ ինքը համոզված է՝ առաջնագծում այսօր էլ կան պաշտոնյաների երեխաներ, բայց հրաժարվեց անուններ հնչեցնել:

Նմանատիպ նյութեր