Նախարարները հերթով կգնան արձակուրդ՝ իրենց տեղը զիջելով փոխնախարարներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքները. ազգընտիրներն էլ կկարողանան վայելել իրենց հանգիստը, մինչ աշնանային նստաշրջան: Սակայն, ի տարբերություն պատգամավորների, այս անգամ ևս ամբողջ ամառվա ընթացքում կառավարության նիստերը կշարունակվեն, պարզապես նախարարները հերթով կգնան արձակուրդ՝ իրենց տեղը ժամանակավոր զիջելով փոխնախարարներին, ովքեր էլ նաև կմասնակցեն կառավարության նիստերին:
«Ժողովուրդը» պարզեց, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն արձակուրդ կմեկնի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 4-ը, կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն օգոստոսի 1-15-ը կմեկնի չվճարվող արձակուրդի: Իսկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն արձակուրդ կմեկնի Մինասյանից անմիջապես հետո՝ օգոստոսի 4-ից մինչև 18-ը ներառյալ: Եվ այսպես՝ ամբողջ կազմը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]