3034 դիտում
10:20 31-03-2016
Կուրծք ծեծողների և կոկորդ պատռողների մեծ մասը, հավանաբար, գործարքի կգնան. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մի՞թե «քաղաքական գործիչ» հասկացության մեջ մտնում Է լաչառությունը, կոկորդ պատռելը, կարծրատիպային սահմանափակումը և նարցիսիզմի հասնող ինքնասիրահարվածությունը։ Գուցեև այդպես էր։ Սակայն կյանքն առաջ Է գնում՝ չգիտեմ, թե որքանով է աճում հասարակության գիտակցությունը և կրթական մակարդակը, բայց մարդիկ, հատկապես երիտասարդ սերունդն ավելի տեղեկացված է դարձել և պակաս միամիտ։ Ընչազուրկ թոշակառուներին հնարավոր է խաբել ծեծված բանաձևերով՝ այստեղ առանձնապես ջանքեր էլ պետք չեն՝ ատելություն և ցասում առաջացնելու համար, այդ քաղաքացիներից մի քանիսն այսպես թե այնպես կգան Ազատության հրապարակ։ Եթե դա է խնդիրը, ապա «քաղաքական գործիչ» հասկացությանը, որին մենք սովոր ենք, չպտի որևէ ձևափոխման ենթարկվի։
Բայց քաղաքական ուճերի հավակնությունները կարծես թե այլ են՝ նրանք ուզում են կամ ընտրություններով գալ իշխանության, կամ էլ հեղաշրջում անել և գրավել Բաղրամյան 26-ը։ Երկու դեպքում էլ անհրաժեշտ են գիտակից, դատողանակ, գործունյա մարդկանց խմբեր. «հանցավոր ռեժիմի» մասին «նավթալինոտ» հայտարարություններով այդ մարդկանց ոտքի չես հանի։ Անհրաժեշտ է չծուլանալ և «զինվել» իրավիճակը շտկելու գործիքներով։ Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ կուրծք ծեծողների և կոկորդ պատռողների մեծ մասի համար գործարքի գնալն ավելի հավանական է»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1501 դիտում
11:04 13-05-2014
Ի հեճուկս կուրծք ծեծողների. Առավոտ
1713 դիտում
22:38 02-07-2014
Արցախում են քիթ-կոկորդ-ականջաբանները
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1405 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»