Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են
Հոկտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 145 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 134-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 11 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 79 հեռախոսազանգ, որոնցից 75-ին լուծում է տրվել, իսկ 4-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: