211652_close_icon
views-count2745 դիտում article-date 18:23 03-11-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 2-ից 3-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 2-ից 3-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերն էլ բացահայտվել են։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ Բացահայտվել է գողության 8, խարդախության 3, կողոպուտի, խուլիգանության, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր