Գյումրու դրամատիկական թատրոնի երևանյան հյուրախաղի ծափերը նվիրվեցին Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում երեկ ներկայացումից առաջ բեմ բարձրացավ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը և խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել իր վաղեմի ընկեր և ազնիվ բարեկամ Ալեքսանդր Գրիգորյանի անմահ հիշատակը:
Ռ.Կալինոսկիի «Հրեշը լուսնի վրա» բեմադրությունը Նիկոլայ Ծատուրյանի հոբելյանի շրջանակում խաղացվող երևանյան առաջին հյուրախաղային ներկայացումն էր, որի ծափերն Ալեքսանդր Գրիգորյանինն էին:
Նոյեմբերի 6-ին և 8-ին Գյումրու դրամատիկական թատրոնը հյուրախաղային ևս երկու ներկայացումով հանդես կգա Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում:
Հյուրախաղերին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը: