«Վերնիսաժ»-ի բացառիկ անդրադարձը Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պատմությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ
«Վերնիսաժ»-ի այս թողարկման հյուրերը գյումրեցիներն են, ովքեր իրենց հատուկ հումորով և կոլորիտով բացում են աճեմյանական թատրոնի կուլիսները:
«Վերջին շրջանում Գյումրու թատրոնը երիտասարդացել է, այժմ ժամանակակից թատրոն ունենք՝ համաշխարհային իրարանցմանը հաղորդակից: Իհարկե, դեռ շատ անելիքներ կան: Գյումրում գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որն ամեն տարի թարմ «արյուն» է ներարկում թատրոն»,-նշում է Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:
Ըստ ռեժիսոր, թատերագետ Նիկոլայ Ծատուրյանի, Գյումրին միշտ սրամիտ քաղաք է եղել, այդպես էլ մնում է մինչև օրս:
Հաղորդման մասնակից հյուրերը տաղավարում կիսվում են իրենց հիշողություններով ու հումորային պատմություններով:
«Վերնիսաժ»-ի այս թողարկումը եթերում կլինի շաբաթ օրը, ժամը՝ 21:30-ին Արմենիա TV-ի եթերում: