21778 դիտում
21:24 31-10-2017
Մահացել է ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը
Երկարատև հիվանդությունից հետո 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, ռեժիսոր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ռեժիսորի որդին:
Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է 1936թ.–ի օգոստոսի 20–ին, Բաքվում։ Խորհրդային եւ հայ թատերական գործիչ էր, բեմադրիչ և ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր։
Ավարտել է Լենինգրադի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը՝ ուսանելով Լեոնիդ Վիվիենի կուրսում։
1962-1965 թթ. –ին Գրիգորյանը եղել է Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսորը։
1964 թվականից` Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսորն էր։
2000 թ. Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում հիմնադրել է դերասանական վարպետության ռուսական կուրսը։
Բեմադրել է ավելի քան 150 ներկայացում Երեւանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Յարոսլավլում, Վոլգոգրադում, Կալինինգրադում, Օդեսայում, Լվովում, Քիշնևում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում և այլուր։
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ էր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան