211652_close_icon
views-count1829 դիտում article-date 15:20 02-11-2017

Ամենօրյա աշխատանքները Երևանի արտաքին լուսավորության ցանցում շարունակվում են

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 535 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:

Նմանատիպ նյութեր