211652_close_icon
views-count74585 դիտում article-date 11:52 02-11-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում բախվել են Opel-ն ու Mini Cooper-ը, վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 15։00-ի սահմաններում Գայի պողոտա և Սաֆարյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի 26 ՕՕ 187 համարանիշի և 28-ամյա Մերուժան Դեմուրչյանի վարած Mini Cօօper մակնիշի 35 MA 166 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mini Cօօper-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Մ. Դեմուրչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ավտովթարը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր